ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՀԱԿ-ում դեռ խառն են

ՀԱԿ-ում դեռ խառն են
19.06.2012 | 01:49

ՀՀՇ-ի արևմտյան թևի, այնուհետև Արամ Զ. Սարգսյանի դուրս գալով ՀԱԿ-ում ընդհանրապես խառնաշփոթ է սկսվել: Բաց է մնացել նաև ՀԱԿ-ական արևմտյան դաշտը:
Այնտեղ սակայն հավակնորդների պակաս չկա:
Այն զբաղեցնելու հայտ են ներկայացրել մի կողմից` Հրանտ Բագրատյանը, մյուս կողմից` երկար ժամանակ լռություն պահպանած, մանավանդ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը ռուսական խոշոր պասաժների ու սպասարկումներ մեջ էր, վերջին շրջանում կրկին ակտիվացած Դավիթ Շահնազարյանը:
Եվ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը:
Պայմանավորվածություն կա՞ այս խաղում նրանց և Տեր-Պետրոսյանի միջև։ Կարծում ենք` ոչ: Գոնե Նիկոլի մասով երևում է, որ ոչ: Չնայած Բագրատյանը դեռ ձայն չի հանել Օսկանյանի հաշվով: Դավիթ Շահնազարյանն էլ, բայց տեղյակ ենք, որ առաջիկայում, ասենք` «Ազատություն» ռ/կ-ով կամ մեկ այլ ազդեցիկ լրատվամիջոցով նա կրկին կասի, որ ինքը խաղում է` ինչպես, ում հետ, կերևա «ասածից»:
Չմոռանանք, որ առջևում նախագահական ընտրություններ են, ու «ոսկու որևէ փոշեհատիկ չպետք է կորչի»:
Ամենահետաքրքրականն այս ամենում Նիկոլի խաղն է: Նա առավել ինքնուրույն է փորձում լինել` մի դեպքում ցուցանելով, որ համաձայն չէ նույն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի մասով վերլուծության հետ, ինչն էլ բոյկոտի տարավ ՀԱԿ-ի արևմտյան կոնգլոմերատին, մյուս կողմից` բավականին կոշտ դիրքորոշում է դրսևորում Օսկանյանի նկատմամբ, ընդ որում` ամենակոշտը այս պահին եղած բոլոր դրսևորումներում:
Տեսնենք` խաղն ինչով կավարտվի:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ